Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 նոյ 2023 15:53

Տեսանյութ. Այլևս ոչ մի օգտագործված սպառազինnւթյուն ՀՀ-ն ձեռք չի բերելու, դրանք պետք է լինեն նորը

Անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծման տեսանկյունից կարող ենք 2024 թվականի բյուջեն դիտարկել որպես անվտանգային բյուջե։

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսաների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 մլրդ դրամ, որը ավելին է, քան 2023թվականի նախատեսված ծախսերը։ Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ հետևյալն է՝ դրանք բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը»,- ասել է նա։

Պարոն Արթուր Խաչատրյանի հարցին, թե դրանք հին նոր են, թե՞ նոր նոր են, զեկուցողը հստակ պատասխանեց, որ դրանք պետք է լինեն նորը։

«ՀՀ-ն երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու։ Ու մենք անշեղորեն իրագործելու ենք այդ խնդիրը։ Վերջին 26 տարվա մեջ աշխատանքը, որ արվել է առաջնագծի տարբեր հատվածներում, արվել է այնպիսի ծավալով ու որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր