Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

15 նոյ 2023 18:03

Երևան-Էջմիածին ճանապարհին զինված անձինք են ձերբակալվել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացրին Վաղարշապատի քրեական հետախույզների և մարզի պարեկների հետ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով նոյեմբերի 14-ին Երևան-Էջմիածին ճանապարհին՝ Մուսալեռ գյուղի մոտ, ձերբակալվեցին և Վաղարշապատի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ երեք տղամարդիկ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

59-ամյա տարեկից երկու երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեկական ատրճանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր