Վարունգի կեղևը ինչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում          Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, ձուկ բռնելիս էլեկտրահարվել է       Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները    

16 նոյ 2023 10:17

Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի․ ԱՄՆ պետքարտուղարի օգնական

ԱՄՆ-ն պետք է ապահովի ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։


Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն, ամրապնդելով իր ներկայությունը, պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո։


«Ներկայումս այնտեղ ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր