Հրանտ Դինքին սպանողը,23 տարվա ազատազրկման դատապարտված, վաղաժամ ազատ է արձակվել

«Ակոս»-ը նունպես գրում է, որ գյուն Սամասթն ազատ է արձակվել։
newsinfrance.com-ը գրում է, որ այս տեղեկությունը չի հաստատվել ոչ պաշտոնական աղբյուրից, ոչ էլ պետական որևէ լրատվամիջոց։ Նշվում է նաև, որ որոշումը չեն ողջունում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպությունները։
Սպանության ժամանակ թուրք ազգայնական Սամասթը եղել է 17 տարեկան։ 2011 թվականին նա դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։