Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

16 նոյ 2023 12:23

Տեսանյութ.Երևանում հրեական սինագոգը այրել են.Հրեա համայնքը հայերի հետ որևէ խնդիր չունի, սա սադրանք է

Երևանում գտնվող հրեական միակ սինագոգն արդեն երկրորդ անգամ են փորձում այրել. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը՝ հաստատելով, որ նոյմբերի 15-ին ևս սինագոգի այրման փորձ է կատարվել։

«Չգիտենք՝ ով կարող է անել, մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել, թե ով է գնում նման դիվերսիոն քայլերի, բայց, միանշանակ, սա պրովոկացիա է, վանդալիզմի դրսևորում», - ասաց նա։

Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի խոսքով՝ հրեա համայնքը հայերի հետ որևէ խնդիր չունի։ «Հույս ունենք, որ հեղինակները Հայաստանի քաղաքացիներ չեն», -ասաց նա և հավելեց, որ դիմել են ոստիկանություն։

Նշենք, որ երեկ գիշեր սինագոգի այրման տեսանյութը առաջինը X սոցցանցում տարածել են ադրբեջանական էջերը։

Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևը առաջիններից էր, ով «X»-ի իր միկրոբլոգում սինագոգի այրման տեսանյութը տարածել է։

Հայկական կողմից գրառումներ են արվում, որ չափազանց կասկածելի է, հաշվի առնելով, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Բաքվի գլխավոր ռաբբին հայտարարել էր, որ Հայաստանը վտանգավոր վայր է հրեաների համար։ 

Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր