Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

16 նոյ 2023 14:12

Նիհարելու համար նախատեսված հանրահայտ դեղամիջոցը 20 տոկոսով իջեցնում է սրտի հիվանդությունների վտանգը

Սեմագլուտիդի հիման վրա ստեղծված հանրահայտ դեղամիջոցը, որը նախատեսված է նիհարելու համար, կարող է 20 տոկոսով իջեցնել սիրտ-անոթային հիվանդությունների (ներառյալ ինֆարկտի եւ ինսուլտի) վտանգը ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։ Մասնագետների միջազգային թիմի կլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine-ում։


Սկզբում սեմագլուտիդը նշանակվում էր երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, բայց վերջին ժամանակներս այն ավելի հաճախ օգտագործվում է մարմնի ավելորդ զանգված եւ առնվազն էլի մեկ առողջական խնդիր ունեցող մեծահասակներին՝ քաշն իջեցնելու համար։




Աշխատանքի ընթացքում հեղինակները 2018-2023թթ. հետեւել են 45 եւ բարձր տարիքի 17 հազար պացիենտների, որոնք ունեցել են սիրտ-անոթային հիվանդություններ եւ մարմնի ավելորդ զանգված կամ ճարպակալում։ Բոլոր մասնակիցների մոտ չի ախտորոշվել շաքարային դիաբետ։ Փորձարկվողներն ամեն շաբաթ իրենց ներարկել են սեմագլուտիդ՝ 2,4 միլիգրամ չափաբաժնով։


Դիտարկումներից միջինը 40 ամիս հետ այդ խմբում զգալիորեն իջել է կյանքից հեռանալու դեպքերի թիվը սիրտ-անոթային հիվանդություններից՝ հսկիչ խմբի համեմատ։ Մասնավորապես,  ոչ ճակատագրական միոկարդի ինֆարկտի կամ ինսուլտի հավանականությունը սեմագլուտիդ ընդունած մասնակիցների մոտ եղել է մոտ 6,5 տոկոս, իսկ դատարկահաբ ընդունողների խմբում՝ 8 տոկոս։ Այսպիսով, սեմագլուտիդը 20 տոկոսով իջեցրել է  համեմատական ռիսկը։


Հետազոտությունը հովանավորվել է Novo Nordisk ընկերության կողմից, որն ստեղծել է սեմագլուտիդը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր