Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները          ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը       Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների    

16 նոյ 2023 14:32

Սեյրան Օհանյան,Ձեր վախի պատճառն ինչո՞ւմն է, ամեն թփի տակ «Իսկանդեր», «Տոչկա-Ու», ձրի սպառազինություն ասելով ման եք գալիս

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը արձագանքելով ԱԺ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ «հանձնաժողովի ստեղծման օրվանից նրանք հանձնաժողովի սենյակ չեն մտել». «Պարոն Սեյրան Օհանյաննը ամեն թփի տակ «Իսկանդեր», «Տոչկա-Ու», ձրի սպառազինություն ասելով ման ա գալիս, բա թող գար, մի հատ լսեր, տեսնեինք՝ հանձնաժողովի նիստերից հետո էլի տենց բաներ էր ասելո՞ւ, բա գայիք հակափաստարկներ ներկայացնեիք: Ձեր վախի պատճառն ինչո՞ւմն է, քննիչ հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ ձեր դեմարշն ինչի՞ հետ է կապված, կարո՞ղ է մամուլում պոտենցյալ հրավիրյալների անուն եք լսել, ինչ-որ բան կա»,- նշեց Ալեքսանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր