Երուսաղեմի հայ համայնքն ընդդիմանում է. պահանջում են ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը

«Ոստիկանությունը կատարում է հայկական թաղամասի վերաբնակիչների հրամանները. պահանջում է, որ բնակիչները ազատեն տարածքը, իսկ պաշարողները՝ տիրանան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը: