Եղվարդում «Opel»-ը կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները          ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը       Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների    

16 նոյ 2023 16:00

Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղում, հուսով ենք, որ Հայաստանը կգործի գիտակցաբար

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության 2024 թվականի բյուջեն։ Իր ելույթում Գյուլերը նաև անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ նշելով, որ «Թուրքիան մշտապես Բաքվի կողքին է»։
 
«Այսօր մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղում: Այժմ նոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության հաստատման համար: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի գիտակցաբար»,-հայտարարել է Գյուլերը՝ հավելելով, որ շարունակելու են կանգնել Ադրբեջանի կողքին՝ «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր