Կարո՞ղ է ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս՝ հաշվում, թե տատանում եղա՞վ, թե չեղավ.Ես ֆակուլտետի պահակը չեմ, ես ֆակուլտետի դեկանն եմ, ընդամենը

Հարցին՝ նա տեղյա՞կ է հրդեհի բռնկման վերաբերյալ հրապարակված նախնական վարկածի մասին, դեկանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, այ քեզ բան։ Ես ֆակուլտետի պահակը չեմ, ես ֆակուլտետի դեկանն եմ, ընդամենը»։
Լրագրողների մեկի՝ ներկայանալու խնդրանքին Ղոչիկյանն արձագանքեց․ «Չեմ ներկայանա»։
Դեկանը հայտնեց նաև, որ նկուղում լաբորատորիա չկա, սարքավորումներ չկան։ Հարցին՝ հաճա՞խ են ֆակուլտետում հոսանքի տատանումներ լինում, Ղոչիկյանը ասաց․ «Կարո՞ղ է ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս՝ հաշվում, թե տատանում եղա՞վ, թե չեղավ։ Որտեղի՞ց իմանամ»։
Հարցին` բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։
Հիշեցմանը, որ 1 զոհ և 3 վիրավոր կա՝ Տարիել Ղոչիկյանը պատասխանեց. «Ես, օրինակ, վերջնականապես չեմ կարող ասել՝ զոհ և վիրավոր, մինչև բժիշկը չասի»։
Ավելի վաղ հայտնել ենք՝ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։