Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

17 նոյ 2023 16:55

Նոր փոփոխություններ են սպասվում հիփոթեքային վարկերի հետ կապված

Կառավարությունն առաջարկում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիփո­թե­քային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով հիփոթեքային վարկի վարկառուի և առկայության դեպքում համավարկառուների վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարել նախագծում առկա որոշ դրույթներ և առաջարկել է նախագիծը հանել օրակարգից, լրամշակել ու կրկին ներկայացնել կառավարության քննարկմանը։ Վարչապետի առաջարկն ընդունվեց, նախագիծը հանվեց նիստի օրակարգից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր