Ադրբեջանը փորձել է մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել, բայց ինչպես տեսնում եք՝ չեն հաջողել

«Ես կարծում եմ՝ շատ դժվար է մի ռեժիմի ներկայացուցիչների, որոնք ԼՂ-ում էթնիկ զտում են իրականացրել, առնվազն հոգեբանորեն գալ եւ ներկա լինել Հայաստանում վեհաժողովի: Այո, պատճառաբանություններ են փնտրում եւ ես գիտեմ, որ փորձեր են կատարել մեր մյուս գործընկերների, մյուս պատվիրակությունների ժամանումը Հայաստան կանխել, բայց ինչպես տեսնում եք՝ չեն հաջողել»,-ասաց Խանդանյանը:
Նշենք, որ Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը:
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։