Նախանշաններ օրգանիզմում վնասատուների առկայության վերաբերյալ

Քնի հետ կապված խանգարումները, մաշկի գրգռվածությունը, տրամադրության կտրուկ փոփոխությունները, մկանացավերը կարող են պայմանավորված լինել այն թունավոր նյութերի քնակությամբ, որ պարազիտները արտադրում են օրգանիզմում:
Օրինակ, եթե դուք արթնանում եք գիշերվա կեսին և կամ սկսում եք ատամները իրար կրճտացնել, դա արդեն իսկ նշանակում է, որ հանգստի ժամին Ձեր օրգանիզմը գտնվում է անհանգիստ ռեժիմում:
Ահա և 10 նշաններ, որ Ձեր օրգանիզմում ապրում են պարազիտներ՝
1.Եթե Դուք տառապում եք փորկապությամբ, փորլուծությամբ, փքվածությամբ, ուրեմն նրանք Ձեր օրգանիզմում են:
2.Դուք ճանապարհորդել եք արտասահամանում և ունեցել եք ճամփորդին բնորոշ փորլուծություն
3.Դուք ունեք սննդային թունավորման պատմություն, որից հետո Ձեր մարսողական ռեժիմը փոփոխությունների է ենթարկվել
4.Դուք դժվարությամբ եք քնում, կամ հաճախ եք արթնանում քնից
5.Ունեք մաշկի գրգռվածություն
6.Կրճտացնում եք ատամները
7.Ունեք մկանացավ
8.Ունեք տրամադրության անկում, ընկճախտ
9.Սնունդ ընդունելուց հետո չեք կշտանում և հագեցվածություն չեք զգում
10.Օրգանզմում ունեք երկաթի անբավարարություն