Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 նոյ 2023 19:30

Թոքի քաղցկեղի ախտանշանները

Օնկոլոգիական բոլոր հիվանդությունների մեջ հիվանդացության եւ մահացության կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը։ Դա բրոնխիալ եւ ալվեոլային էպիթելի բջիջների չարորակ նորագոյացություն է։


Ռուսաստանի առողջապահության նախարարության օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի մասնագետները թվարկել են թոքի քաղցկեղի ախտանշանները, տեղեկացրել է «Российская газета»-ն։


I-II փուլերում հիվանդությունը հայտնաբերելու համար անհրաժեշտ է ամեն տարի թոքերի կանխարգելիչ հետազոտություն կատարել, դրա համար պետությունը կազմակերպում է անվճար եւ բոլորին հասանելի դիսպանսերացում եւ մասնագիտական զննումներ։ Հատկապես ուշադիր պետք է լինեն 40-ից բարձր տարիքի մարդիկ եւ նրանք, ովքեր ռիսկի խմբում են։


«Ցանկացած մարդու պետք է անպայման մտահոգի հազը, մանավանդ եթե արտադրությունում նկատվում են արյան հետքեր։ Թերեւս, դա արդեն զարգացող պրոցեսի նշան է։ Վաղ փուլերում հիվանդը տառապում է շնչարգելությունից, կրծքավանդակի ցավերից (որոնց վնասվածք չի նախորդել)։ Հնարավոր է ձայնի խռպոտում։ Տագնապեցնող ախտանշան են քաշի առանց պատճառի կորուստը, ընդհանուր տկարությունը՝ բարձր ջերմություն, թուլություն, հոգնածություն։


Առաջին հերթին անհրաժեշտ է դիմել բժշկի՝ թերապեւտի, թոքաբանի կամ օնկոլոգի, եւ ստանալ թոքերի ռենտգենի կամ կրծքավանդակի օրգանների համակարգչային տոմոգրաֆիայի ուղեգիր։


«Որքան ավելի շուտ հայտնաբերվի թոքի քաղցկեղը, այնքան ավելի մեծ կլինեն այն բուժելու շանսերը։ Եթե ձգձգեք բժշկին այցելությունը եւ վաղ փուլերում չսկսեք բուժումը, չարորակ պրոցեսը կարող է տարածվել օրգանի սահմաններից դուրս։ Վաղ փուլերում ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս կատարել քիչ տրավմատիկ էնդոսկոպիկ վիրահատություններ՝ պահպանելով հիվանդի կյանքի որակը»,- նշել է Ռուսաստանի առողջապահության նախարարության օնկոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, պոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Օլեգ Կիտը։


Ինչպես ընդգծել է կենտրոնի տորակալ օնկոլոգիայի բաժանմունքի վարիչ Դմիտրի Ղարագյոզովը, թոքերի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը ծխողներն են, այդ թվում՝ պասիվ։ Ծխելուց հրաժարվելը, այդ թվում վեյփերից, էլեկտրոնային սիգարետներից, նարգիլեից, կնվազեցնի թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։


Ռիսկի խմբում են նաեւ այն մարդիկ, որոնք աշխատում են վնասակար արտադրություններում։ Ուստի, ցեմենտի կամ ասբեստի փոշու հետ աշխատողները պետք է անպայման պաշտպանության անհատական միջոցներ օգտագործեն։


Անհրաժեշտ է բարձրացնել առողջության հանդեպ ուշադրությունը նաեւ վիրուսային վարակներից հետո, ֆոնային հիվանդությունների, հարազատների մոտ թոքի քաղցկեղի առկայության դեպքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր