Հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար          Մայր Աթոռը հայտարարություն է տարածել ԳՀԽ կազմի անդամների փոփոխության վերաբերյալ       Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի    

20 նոյ 2023 16:55

Երևանը խնդրել է ՀԱՊԿ-ին հանել ՀՀ-ին օգնություն տրամադրելու մասին հարցն օրակարգից

Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել իրեն օգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


«Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցների կողմից փաստաթղթին ներկայացվող աջակցությանը, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց փաստաթղթի նկատմամբ, առավել ևս՝  մեր աշխատանքի վերջին մասում խնդրեցին ընդհանրապես հանել օրակարգից»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։»- նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։


Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր