Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար       Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև ՀՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական գրnhի հերթական փորձ    

21 նոյ 2023 11:28

Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության համաձայնագիր ստորագրել: «Եվս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին վերցնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրեն պարզած բարեկամության ձեռքը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի առաջնորդը։ Հայաստանը պետք է իր անվտանգությունը փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր այն կողմ, այլ հարևանների հետ համագործակցությամբ, հայտարարել է Էրդողանը:
 
Էրդողանի խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան է բացել տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշակի ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ: «Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգություն փնտրեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Արևմտյան երկրների կողմից ուղարկվող ոչ մի զենք ու զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության միջավայր և անվտանգություն», – ասել է Էրդողանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր