Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

21 նոյ 2023 12:04

Ֆրանսիան դեռ պետք է ներողություն խնդրի իր «արյունալի» պատմության համար, այս երկիրը շահագործում է մարդկանց հարստությունը և պայմաններ ստեղծում պատերազմների համար

Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային պատմության համար։Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Չմիավորման շարժման Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպված «Ապագաղութացում. կանանց հզորացում» թեմայով համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, գրում են տեղի ԶԼՄ-ները։

Արցախցիների դեմ էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության հեղինակն առանց ամոթի հայտարարել է, որ Ֆրանսիան այլ երկրներում էթնիկ զտումների քաղաքականություն է վարում. 

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գաղութատիրության դեմ պայքարը շատ կարևոր է։ Պետք է աջակցել գաղութացման դեմ կանանց պայքարին. Կարծում եմ՝ այս քննարկումներն էլ ավելի մեծ աջակցություն կցուցաբերեն գաղութատիրության դեմ պայքարին»։

Ֆրանսիան շարունակում է ավելի քան 13 տարածք պահել որպես իր գաղութներ և միջամտում է նրանց ներքին գործերին, շեշտել է հայկական հողերին տիրելու երազանքով քնող-արթնացող բռնապետ Ալիևը։

«Մարդկության գաղութային պատմության ամենաարյունալի էջերը գրել է Ֆրանսիան։ Այս երկիրը երկար տարիներ շահագործում է մարդկանց հարստությունը և պայմաններ ստեղծում պատերազմների համար։ 
Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված էր աֆրիկացիների վաճառքով այլ երկրներին։ Ես ցույց եմ տվել Ֆրանսիայի կողմից մարդկության դեմ կատարած հանցագործությունների փաստերտ»,- ընդգծվում է Ալիևի ուղերձում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր