Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

22 նոյ 2023 13:09

ՀՀ ինքնիշխան երկրի տարածք են ներխուժել 3-րդ երկրի ուժերը, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել, գնանք այդտեղ ի՞նչ անենք

ՀԱՊԿ-ի կողմից դեկտեմբերին կազմակերպված միջոցառմանը ես նույնպես չեմ մասնակցելու։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Ալեն Սիմոնյանն այս իրավիճակում իր մասնակցությունն այդ միջոցառմանը տեղին չի համարում։

«Հիմա մի իրավիճակ, որը փաստացի ՀԱՊԿ-ն իր պարտականություները չի կատարում, և չի կատարել արդեն իսկ։ Որևէ ձևով մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի սառեցվում։ Գնամ այնտեղ ի՞նչ անեմ։ Ես իրենց տեղեկացրել եմ, որ չեմ մասնակցելու։ Վստահ եմ՝ իրենց համար էլ է հասկանալի, թե իմ չմասնակցելու պատճառը որն է։  ՀՀ ինքնիշխան երկրի տարածք են ներխուժել 3-րդ երկրի ուժերը, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել։ Գնանք այդտեղ ի՞նչ անենք»,- մեկնաբանեց Սիմոնյանը։

Աժ նախագահի խոսքով՝ իրենք տպավարություն ունենք, որ ՀԱՊԿ-ն առաքելություն է ուղարկում, բայց չեն հստակեցնում, թե՝ որտեղ են ուղարկելու, Երևա՞ն, թե՞ Ջերմուկ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու այսօր Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր