Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին          Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել       Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 նոյ 2023 14:11

ԽՍՀՄ երկրներից Ադրբեջանը միակն է, որը ծախսելով միլիոններ՝ էթնիկ զտումների միջոցով կտրուկ նվազեցրել է ազգային փոքրամասնությունների թիվը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը X-ի իր միկրոբլոգում  ներկայացրել է ինֆոգրաֆիկա՝ ցույց տալով, որ 1939թ.-ին Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները կազմում էին երկրի բնակչության 42 տոկոսը, իսկ 23թ.-ին արդեն բնակչության ընդամենը 5 տոկոսն են։

«Խորհրդային բոլոր 15 հանրապետություններից Ադրբեջանը միակն է, որը էթնիկ զտումների և ցեղասպանության միջոցով կտրուկ նվազեցրել է իր երկրում ազգային փոքրամասնությունների թիվը՝ միևնույն ժամանակ ծախսելով միլիոններ՝ բազմազգ պետությունների թվում հայտնվելու համար», - գրել է տնտեսագետը՝ Ադրբեջանին «Վատագույններից ամենավատը» որակելով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր