Պագոնները չեն ընկնի եթե գնան մասնակցեն ՀԱՊԿ նիստին.մեր վիճակը վատանալու, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու
![](https://i.ytimg.com/vi/zzAo6dMk8-c/hqdefault.jpg)
«Սրա պատճառով է, այսպես ասած, իրենց կարծիքով, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, անորոշ հայտարարությունները։ Սա, բնական է, երկար չի կարող տևել, դրվելու է կողմնորոշման խնդիր։ Բոլոր կողմերից է դրվելու և այստեղ է մեր վիճակը վատանալու, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։
Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես։ Որովհետև մյուսի հետ լինել, նշանակում է՝ մյուսին դեմ լինել։ Այսօր իսկապես աշխարհաքաղաքական առճակատումը բերել է դրան։ «Չի ստացվի «և-և»- ի վիճակն իրականացնել, չնայած Հայաստանը դա պետք է փորձի անել: Հայաստանը պետք է Ռուսաստանին ասի՝ այն, ինչը դու չես կարողանում ինձ տրամադրել, ես դա պետք է փոխհատուցեմ այլ ճանապարհով, եւ դա ճիշտ ճանապարհ կլինի: Այն, որ ասում են՝ դիվերսիֆիկացիա, իրականում դիվերսիֆիկացիա պետք է անել: Դիֆերսիֆիկացիա կլինի, որ այդ ամենը ասելով հանդերձ, գնալ ու ՀԱՊԿ նիստերին մասնակցել: Պագոնները չեն ընկնի, եթե գնան ու մասնակցեն ՀԱՊԿ նիստերին»,- ասաց Արմեն Ռուստամյանը։