Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 նոյ 2023 17:32

2050թ. լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության տարածվածությունը կավելանա՝ հասնելով 34,3 տոկոսի

Համաձայն հետազոտության արդյունքների, որոնք ներկայացվել են լյարդի հիվանդությունների ուսումնասիրման The Liver Meeting ամերիկյան ասոցիացիայի կողմից Բոստոնում, նոյեմբերի 10-14-ին, կանխատեսվում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության (ԼՈԱՃՀ) տարածվածության հետագա ավելացում, գրել է Medical Xpress-ը։

Դոկտոր Ֆուկ Լեն Քլիվլենդի կլինիկայից եւ նրա գործընկերները մշակել են այն վիճակների անցման մոդելը, որը ներառում է երկու բաղադրիչ տարեկան ցիկլով՝ ԱՄՆ բնակչության մոդելավորում 2000 թվականից՝ մարդահամարի տվյալների հիման վրա, եւ մեծահասակների ԼՈԱՃՀ զարգացման բնական պատմության ուսումնասիրում, որը ներառում է առողջական 14 տարբեր վիճակներ։

Մոդելի վալիդացումը ցուցադրել է 2000-2018թթ. կանխատեսվող ելքերի սերտ համապատասխանություն հրապարակված տվյալներին։ Հետազոտողները հայտնաբերել են, որ մոդելը կանխատեսում է ԼՈԱՃՀ տարածվածության կայուն աճ ԱՄՆ մեծահասակ բնակչության շրջանում 2020-2050թթ.  (27,8-իվ 34,3 տոկոսի)։ Սպասվում է, որ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի (լյարդի պարենխիմայի բորբոքում, որը խորացնում է լյարդի ճարպային փոխակերպումը- խմբ.) բաժինը ԼՈԱՃՀ հիվանդների շրջանում 20,0-ից կհասնի 21,8 տոկոսի։

18-29 տարեկանների շրջանում հիվանդության տարածվածությունը պետք է մնա համեմատաբար կայուն, սակայն այլ տարիքային խմբերում կանխատեսվում է զգալի աճ։ 2020-2050թթ. ԼՈԱՃՀ հիվանդների բաժինը, որոնց մոտ կառաջանա լյարդի ցիռոզ, կավելանա՝ 1,9-ից հասնելով 3,1 տոկոսի։ Սպասվում է, որ լյարդի հիվանդության հետ կապված մահացությունը մահերի ընդհանուր թվում կավելանա՝ 0,4-ից հասնելով 1,0 տոկոսի։

Ըստ կանխատեսումների՝ 2050թ. ԼՈԱՃՀ-ն կդառնա լյարդի տարեկան փոխպատվաստումների 4 200 նոր դեպքերի պատճառ, ինչը զգալիորե ավելին է, քան 1 700 դեպքերը 2020թ.։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր