Բախվել են VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը կա մեկ զոհ և մեկ տուժած          Ադրբեջանն իր հայտարարություններով փորձում է խոչընդոտել ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքը       ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաեւ պետական գույքի կառավարման կոմիտեն. ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ    

23 նոյ 2023 09:13

Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատ է խոսվել Թբիլիսյան խճուղուց Շրջանցիկ թունելով դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհի կարևորության մասին՝ որպես Կոմիտասի, Դավթաշենի կամրջի երթևեկությունը թեթևացնելու միջոց: Տարիներ շարունակ այս ճանապարհը եղել է անմխիթար վիճակում, կարելի է ասել՝ անանցանելի: Կամրջի վերանորոգումից հետո այս ճանապարհը փոքրիշատե երթևեկելի դարձավ, սակայն մեքենաները վնասելու «հեռանկարով», քանի որ ճանապարհը մնացել էր քարուքանդ վիճակում:

Վերջերս, բարեբախտաբար, ճանապարհի այն մասը, որը գտնվում է Երևանի վարչական տարածքում, այսինքն՝ մինչև կամուրջը, բարեկարգվել է, ավելին՝ այդ հատվածն ամբողջությամբ լուսավորված է: Սակայն կամրջից հետո ընկած հատվածում, այսինքն՝ Կոտայքի մարզին պատկանող մասում, ճանապարհը պարզապես քարուքանդ վիճակում է: Ճիշտ է, նույնիսկ այս վիճակում հատկապես երթևեկության պիկ ժամերին բավականին մեքենաներ են անցնում այս ճանապարհով՝ շրջանցելով «Ռայկոմի», Կոմիտասի, Դավթաշենի կամրջի խցանումները, սակայն դա բավարար չէ՝ երթևեկության թեթևացմանը նպաստելու մասին խոսելու համար:

Այնինչ, այս ճանապարհի ամբողջական բարեկարգման, հնարավորության սահմաններում լայնացման, լուսավորման պարագայում Թբիլիսյան խճուղուց ընդամենը 10-15 րոպեում կարելի է հասնել Զովունի՝ Եղվարդի խճուղի, այնտեղից էլ՝ Դավթաշեն կամ Եղվարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր