Այս տարածաշրջանի համար ռուսը ծախսել է ավելի քան 200 տարի.Ինչո՞ւ են Արցախում ատամներով պահում խաղաղապահներին

«Ռուսաստանն այս տարածաշրջանի համար ծախսել է ավելի քան 200 տարի, էներգիա, ժամանակ և շուրջ 1 միլիոն զոհ տարբեր ռուս-թուրքական պատերազմներում: Ընդամենը մի անգամ է հեռացել այս տարածաշրջանից, երբ որ Ռուսաստանում եղավ հեղափոխությունը: 1917 թվականին գնաց, 1920 թվականին վերադարձավ: Հիմա եթե Ռուսաստանում նորից լինի ներքին հեղափոխություն, սպասելի է, որ ռեսուրսները չեն ձգի այստեղ ոչինչ պահելու, այդ ժամանակ գերխնդիրը կլինի Մոսկվան և Պիտերը պահելը, ոնց որ եղավ 1917 թվականին: Բայց այդ ժամանակ ընդամենը 3 տարի անց իրենք վերադարձան»,- մանրամասնեց վերլուծաբանը: «Նույն Արցախում բնակչությունը դուրս է եկել, բայց ինքն ատամներով պահում է իր խաղաղապահներին: Ժամանակ է ձգում»,- նկատեց բանախոսը: