Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում          Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում       Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 նոյ 2023 09:59

Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել. Ի՞նչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, եւ թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու։


Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առեւտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:




Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեւորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երեւանից են գնում Արցախ, ինչպես միշտ»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր