Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 նոյ 2023 14:33

Փաշինյանը առաջարկ արեց՝ ՀՀ-ն վճարել է միլիոնավոր դոլարներ ՌԴ-ին սպառազինության համար, սակայն դրանք չի ստացել, նաեւ գումարը հետ չի ստացել

Այո, նման խնդիր կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը վճարել է միլիոնավոր դոլարներ Ռուսաստանին սպառազինության համար, սակայն դրանք չի ստացել, նաեւ գումարը հետ չի ստացել:


Փաշինյանի խոսքով, տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով այդ խնդիրը կարել է լուծել. «Օրինակ, տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը: Սա միակ տարբեռրակը չէ: Բայց այստեղ էլ ՌԴ-ն ինքը սպառազինության կարիք ունի եւ մենք այստեղ էլ տրամադրված ենք աշխատանքային եւ այդ քննարկումները հույս ունեմ կբերի կոնկրետ արդյունքների»,- ընդգծեց վարչապետը:
***


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր