Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո          Կասեցվել է «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ»-ի պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ գերլիցք է եղել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը    

25 նոյ 2023 14:28

Ղազախստանի նախագահն Արցախի ողբերգությունն անվանել է «պատմական իրադարձություն»

https://mail.hayacq.com/uploads/kasim-jomart-tokaev.jpgԱդրբեջան կատարած այցի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «շնորհավորել է Ալիևին և Ադրբեջանի եղբայրական ժողովրդին դարակազմիկ իրադարձության՝ երկրի տարածքային ամբողջականության ապահովման կապակցությամբ»։

Տոկաևը դա անվանել է «իսկապես պատմական իրադարձություն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սպառնալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր