Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա          «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց       Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ    

25 նոյ 2023 16:05

Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում. Հարավային Օսիայի առաջնորդ

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը:


Ասել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝  մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։


Գագլոևն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։


«Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- Sputnik Հարավային Օսիայի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր