Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված հայկական բեռնատարները

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե Լարսից ետ են վերադարձել, դեռ սահման չեն հասել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։
«Կարծում եմ՝ երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք»,- ասաց Ա. Հարությունյանը։
Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։