Տեսանյութ. Թուրքիայի ափերում հեղեղվել են խոշոր քաղաքներ, կան զոհեր և տուժածներ

Նշվում է, որ իշխանությունները հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։ Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։
Սևծովյան տարածաշրջանի Սինոպ նահանգի գյուղերից մեկում ուժեղ փոթորկի հետևանքով 77-ամյա կին է մահացել: Վատ եղանակի ժամանակ նա անցել է հացահատիկի պահեստի տակ եւ հայտնվել «թակարդում», գրում է պարբերականը ։ Կան նաև այլ զոհեր և տուժածներ։
Մարմարա ծովի ափին գտնվող Չինարջիկ շրջանում հորդառատ անձրևից և փոթորկից հետո ջուրը դուրս է եկել ափերից, ծովը "միաձուլվել է ցամաքի հետ": Ծովը հեղեղել է նաև Բուրսա նահանգի Գեմլիք շրջանը։
Օդերեւութաբանության գլխավոր վարչության կանխատեսման համաձայն ՝ ծովի կրկնակի բարձրացման հավանականությունը փոքր է, ջուրը կսկսի նահանջել: