Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 նոյ 2023 13:12

Չի կարելի թերագնահատել Ռուսաստանին և պետք է թույլ չտալ, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է կազմակերպության գլխավոր խնդիրները:

«Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված՝ ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի։ Մեկը Կիևին աջակցություն տրամադրելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից ի վեր: ՆԱՏՕ-ի շատ երկրներ Ուկրաինային օգնություն են տրամադրել նույնիսկ լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։ Մյուս գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի, քանի որ դա կհանգեցնի ավելի մեծ տառապանքների, մահերի և ավերածությունների»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Նրա խոսքով՝ առաջնագիծը տեղափոխելու՝ Ուկրաինայի անկարողությունը հաստատում է, որ չի կարելի թերագնահատել Ռուսաստանին, բայց Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է շարունակի աջակցել Կիևին:

Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի խոսքով, Ռուսաստանն ավելի թույլ է քաղաքական, տնտեսական և ռազմական առումով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր