Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 նոյ 2023 15:05

Տեսանյութ.Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու, պետք է ապրենք կողք կողքի, դրա համար ամեն ինչ անելու ենք

Գալու է մի ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները պետք է ապրեն կողք կողքի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք հույս ունենք դրանում և անելու ենք ամեն ինչ։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է առևտուր անեն, չեմ բացառում, որ ինչ-որ մարդիկ կվերադառնան Ադրբեջանի տարածք իրենց տները, չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ անց ադրբեջանցիները գան և այստեղ բնակություն հաստատեն»,- ասաց նա։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի մեջ ներառվա՞ծ է նման կետ, Սիմոնյանն ասաց, որ ինքը այդպիսի կետ չի նկատել։

«Խաղաղության պայմանագիրը ամբողջովին հիմնված է միջազգային սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականության, կոմունիկացիաների բացման և այլն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր