ՌԴ ԱԳՆ-ն մտահոգվել է Երուսաղեմի «Հայկական այգիների» շուրջ վեճից
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2022/03/1079016.jpg)
«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որը ստեղծվել է Հին քաղաքում գտնվող այսպես կոչված «Հայկական այգիների» շուրջ։
Դրանք դարձել են դատավարության առարկա Երուսաղեմի Հայկական պատրիարքության եւ իսրայելցի վերաբնակների կազմակերպություններից մեկի միջեւ։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են պատրաստվել հյուրանոցային համալիրի կառուցմանը վիճելի տեղամասում, ինչը հանգեցրել է բախումների տեղի հայերի եւ հուդայական արմատականների միջեւ։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։
Կարծում ենք, որ երկրի բոլոր դավանական համայնքների իրավունքները պետք է պաշտպանված լինեն հավասար չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողության՝ ուղղված պատմականորեն ձեւավորված էթնոդավանաբանական հավասարակշռության փոփոխությանը Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ այնտեղ դարեր շարունակ ապրող քրիստոնյաներին, նրանց սրբավայրերը եւ սեփականությունը»,- նշել է նա։