Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

30 նոյ 2023 10:29

Պետք է հակադրվենք դրան, էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. չպետք է նստենք Ռուսաստանից փախածների փողերի վրա

«Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հակադրվենք դրան, դրանով լրացուցիչ հնարավորություններ ստանանք սպառազինություն ձեռք բերելու,  լրացուցիչ հնարավորություն ստանալու, մեր տնտեսությունն իրապես դիվերսիֆիկացնելու, ոչ թե նստեցնենք դրսից եկած, Ռուսաստանից փախածների փողերի վրա, որով տնտեսական թվեր, ցուցանիշներ նկարագրեն, իսկ երկրի բյուջեի զարգացման ծրագրում առաջընթացի 0 կետ կա»,-Freenews Armenia-ին տված հարցազրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ դիտարկելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հետևանքները:


Նրա խոսքով, բյուջեից չի երևում, թե պետությունը որ ուղղությունն է զարգացնում, ինչն է լոկոմոտիվ համարում, որ ուղղությունների վրա է, որ ներքին համախառն արդյունքը կրկնակի, եռակի, քառակի պետք է ավելացվի:


«Որովհետև այդ ներդրողը դրսից է: Հայաստանում եղած փողերն, էն ովքեր ունեն, սեփականության, անօրինական գույքի և այլ դատական պրոցեսների մեջ են, իրենք էլ գործի մեջ չեն դնում, վախենում են: Պետությունն էլ այդ փողերը դնում է դատական պրոցեսներում, այդ փողերը մեռնելու են, որպես փող զրոյանալու են, էս էլ կոպիտ սխալ քայլերից մեկն է:


Այս գործողությունները մշակել է պետք, հենց այնպես չէ, ցուցադրական չէ, դրանք թվեր չեն: Էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք: պետք է գնալ ճիշտ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր