Գյումրիում 39-ամյա որդին ծեծի է ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ հայրը վնասվածքը ստացել է ծեծի հետևանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնի մոտ ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 70-ամյա տղամարդու 39-ամյա որդին: Նախկինում երեք անգամ դատապարտված երիտասարդը խոստովանել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նրան: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել:
Նոյեմբերի 28-ին հիվանդանոցից հայտնել են, որ 70-ամյա տղ