Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

01 դեկ 2023 11:34

Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ըստ APA-ի, ասել է Բայրամովը՝ նշելով, թե «այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է և միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը»։

Թե ինչ սուբյեկտների մասին է խոսքը, Ադրբեջանի արտգործնախարարը չի հստակեցրել։

Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։

Բայրամովը նաև բողոքել է, թե «Հայաստանից ավելի քան երկուսուկես ամիս պահանջվեց համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր մեկնաբանությունները վերջնականապես ներկայացնելու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր