Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

01 դեկ 2023 11:11

Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Իմ տեղեկություններով, այս օրերին գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։ Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են խախտումներ, և իրենց թույլ չի տրվում անցնել սահմանը։ Բազմաթիվ բեռնատարների վարորդներ էլ տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, Վերին Լարս չհասած ետ են վերադառնում Հայաստան։ Այսպես շարունակվելու դեպքում տնտեսվարողները կկրեն ահռելի, լրջագույն վնասներ։

Բազմիցս նշել եմ, որ սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության համար։ Խնդրի կապակցությամբ գրություն եմ ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանը։ Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում մեր հայրենակիցները կկրեն հազարավոր դոլարների վնասներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր