«Վնուկովո» եւ «Կոլցովո» օդանավակայաններում կմտցվեն անձնագրային ստուգման ավտոմատացված համակարգեր
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Airport%2C_Ramp_JP7551641.jpg/640px-Airport%2C_Ramp_JP7551641.jpg)
Նման համակարգ արդեն աշխատում է «Շերեմետեւոյում»։ Այն թույլ է տալիս հատուկ խցում սքանավորել եւ ստուգել անձնագրային բոլոր տվյալները՝ առանց սահմանապահի մասնակցության։ Դրա շնորհիվ անձնագրային ստուգումը կարելի է անցնել 30-45 վայրկյանում։ Առաջին փոխնօրեն-սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը նշել է, որ համակարգը կտեղադրեն առնվազն վեց օդանավակայաններում։
Մաքսատան զարգացման ռազմավարության շրջանակում մինչեւ 2030թ. նախատեսվում է անձնագրային կետերի մասշտաբային թարմացում, որոնք պետք է լիովին ավտոմատացվեն։ Արդեն սկսվել են «մտավոր ստուգման» կետի մոդելի ստեղծման աշխատանքները տրանսպորտի բոլոր տեսակների համար, տեղեկացրել է «Կոմերսանտը»։