Չպետք է հայտարարի, որ իրեն հաջողվել է լուծել արցախցիների խնդիրները.Արցախցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցի արժեքը 5 միլիարդ դոլարի սահմաններում է

Ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունն այս գումարը գտնելու համար։ Նորմալ ձևակերպի խնդիրը, ներկայացնի այն միջազգային կառույցներին և պետություններին՝ խնդրելով աջակցություն հումանիտար այս խնդրի լուծման համար։ ՀՀ կառավարությունը պետք է ինտենսիվ բանակցի միջազգային ֆինանսական կառույցների և կառավարությունների հետ՝ ՀՀ արտաքին պարտքը զիջելու համար։ Դա հնարավորություն կտա արտաքին պարտքի սպասարկման գումարն ուղղել այս խնդրի լուծմանը, հնարավորություն ունենալ պարտքով նոր գումարներ ներգրավել տրաբեր ծրագրերի համար։
Ի՞նչ չպետք է անի ՀՀ կառավարությունը։ ՀՀ կառավարությունը չպետք է հայտարարի, որ իրեն հաջողվել է լուծել արցախցիների խնդիրները, միակ պետությունն է, որ այսքան կարճ ժամանակահատվածում լուծել է ավելի քան 100 հազար մարդու տեղավորման հարց և այլն։
Էլի եմ կրկնում, արցախցիների Հայաստանում բնակեցման հարցի արժեքը 5 միլիարդ դոլարի սահմաններում է։ Կիսալուծումները բերելու են լուրջ արտագաղթի։ Պաշտոնական տվյալներով Հայաստանից օրական հեռանում է 100-ից ավելի արցախցի։ Արցախի կորուստը վերջին հարյուրամյակի հայության ամենամեծ կորուստն է, այդ կորուստն ավելի կմեծանա, եթե կորցնենք արցախցիներին»։