Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

04 դեկ 2023 10:17

Ինչպե՞ս արագ վերացնել քթի փակվածությունն առանց բժշկի օգնության

Մարդուն քթի փակվածությունից ինքնաբուժման եւ ապաքինման համար տրվում է երկու-երեք օր, տնային բուժման մակարդակով հարմար կլինեն քթի լորձանյութը կրճատող դեղամիջոցները, ինչպես նաեւ հակասեպտիկներով եւ աղի լուծույթներով լվացումները, ասել է քիթ-կոկորդի մասնագետ Վլադիմիր Զայցեւը։
Նրա խոսքով՝ քթի համար անհրաժեշտ է օգտագործել ջրային հիմքով հակասեպտիկներ եւ յուղային միջոցներ, տեղեկացրել է «News.ru»-ն։
«Տնային բուժման մակարդակով՝ կրճատել քթի լորձանյութը, լվացում կատարել հակասեպտիկներով եւ աղի լուծույթներով, քթի համար օգտագործել ջրային հիմքով հակասեպտիկներ եւ յուղային միջոցներ, որոնք կփափկեցնեն, կխոնավացնեն եւ կսնուցեն թքի լորձանյութը։ Եթե ցանկանում եք ինքնուրույն առողջանալ, առանց բժշկի օգնության, ձեր ձեռքերն ու ոտքերը ոչ ոք չի կապում, բայց այստեղ բանը խելամտությունն ու նպատակահարմարությունն է։ Եթե դա հաջողվի անել մեկ-երկու օրում, ապա հիանալի կլինի, կեցցեք ու ճիշտ եք արել»,- ասել է Զայցեւը։
Բժիշկն ընդգծել է, որ այս բոլոր միջոցները կարելի է ձեռք բերել դեղատներում։ Բայց եթե երկու-երեք օրում խնդիրը չի լուծվում, պետք է ուժ հավաքել եւ դիմել բժշկի, որը բուժում կնշանակի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր