Ի՞նչ մեխանիզմով են Wildberries-ից մոտ 4 միլիոն դոլապ գողացել
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-02/1707111706_wildberries.jpg)
Նա ասել է, որ մոտ 50 հանցագործներ գործել են նույն տեսակի սխեմայով՝ օգտագործելով վճարային համակարգում առկա սխալը։ Նրանցից 14-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրանք կա՛մ դատապարտվել են, կա՛մ սպասում են դատավճռին։ Եվս մի քանի մարդ փախել է երկրից։ Նախաքննությունը շարունակվում է։
Ներկայացուցիչը նաև ասել է, որ հարձակվողները կայքում բացել են իրենց սեփական խանութը՝ լցնելով այն գոյություն չունեցող ապրանքներով, ինչպիսիք են ֆիթնեսի դասընթացները կամ պարաշյուտով ցատկելը։ Հետո հանցագործներն ավարտել են գնումը, սակայն վճարումը չեն կատարել։
Արդյունքում, Wildberries-ի ներքին համակարգը կարծել էր, որ գնումը կատարվել է, և ընկերության գումարը փոխանցել է «վաճառողներին»: