Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

04 դեկ 2023 14:34

Եթե պատժելու եք Ալիևին՝ էս խաղաղության թիթիզ կոնցեպտի իմասը ո՞րն է. ՆԱՏՕ-ն հիմա Արցախի անո՞ւն է տալիս, նույնիսկ դուք չեք տալիս՝ ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա»

Եթե Ալիևին պատժելու եք, եթե Հռոմի ստատուտի վավերացման նպատակը Ալիևին պատժելն էր, ապա ինչպես եք հիմա գնում նրա հետ խաղաղության։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ ի պատասխան «Քաղացաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այն հարցին, թե եթե կատարվել է ցեղասպանություն և ընդդիմության նպատակը ցեղասպանություն իրականացնողներին պատճելն է, ապա ինչու դեմ քվեարկեցին Հռոմի ստատուտին։


«Եթե պատժելու եք Ալիևին՝ էս խաղաղության թիթիզ կոնցեպտի իմասը ո՞րն է»։




Նա նաև նշեց, որ ՔՊ-ն իշխանության էր, երբ ոչ միայն ԵԱՀԿ երկրներն էին ուժի չկիրառման կոնցեպտն էին առաջ տանում, այլևս ՆԱՏՕ-ի բոլոր խորհրդաժողովներում ապրագրված էր ուժի չկիրառման սկզբունքը։ «Դուք ինչ եք արել, որ այս երկրները նման հայտարարություններ չարեցին, ինչի 2016-ին հայտարարեցին, իսկ 44-օրյայի մասին չհայտարարեցին, Դո՞ւք էիք իշխանության, ի՞նչ եք արել։


«Հայաքվեի» նախագծի իմաստն այն է, որ եթե ընդունելի է, որ մենք չպետք է մեռանանք, ուրանանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա եթե ունեք ավելի լավ ձևակերպում՝ տվեք՝ իրացնենք, բայց եթե ձեր նպատակը մոռանալան է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի հանրապետությունը, որ եղել է, ու մենք պետք է հասնենք նրան, որ վերականգնվի, եթե դուք սա չեք տեսնում, նշանակում է, որ ձեր նախընտրական ծրագրում ամրագրված սկզբունքները, մոտեցումները ամբողջությամբ արհամարհում եք»։
Ի պատասխան Վարդանյանի դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ն հիմա էլ հայտարարում ուժի չկիրառման մասին՝ Մինասյանն արձագանքեց. «ՆԱՏՕ-ն հիմա Արցախի անո՞ւն է տալիս, նույնիսկ դուք չեք տալիս՝ ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր