Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները          Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար    

05 դեկ 2023 10:59

Արդյո՞ք դեկտեմբերի 4-ին, արևմտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ավելի մեծ աղետի մասին է վկայում

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 4-ին, արևմտյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ավելի մեծ աղետի մասին է վկայում։ Այս հարցի շուրջ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում իր կարծիքն է հայտնել սեյսմոլոգ, Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Հալուք Էյդողանը։


Գիտնականը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ անցյալ օրը Թուրքիայում գրանցված ստորգետնյա ցնցումները ավելի ուժեղների նախանշան են։ Փորձագետի խոսքով, գիտությունը չի կարող ճշգրիտ որոշել, թե արդյոք երկրում ավելի ուժեղ երկրաշարժ տեղի կունենա։


Այս պահին չկա ճշգրիտ և գիտականորեն ապացուցված չափման մեթոդ, որը կհաստատի, որ մեկ երկրաշարժը հաջորդ, ավելի մեծ երկրաշարժի նախանշանն է, ասել է Էյդողանը: Նա հավելել է, որ 2022 թվականին սեյսմոլոգները Մարմարա ծովում 3-4,9 մագնիտուդով 29 ցնցում են գրանցել, ինչպես նաև 4-5 բալ ուժգնությամբ հինգ երկրաշարժ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր