Մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թ-ին. Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1549534384_as-138.jpg)
«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյո՞ք չեք մտածում, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև օրենքների անտեսմամբ ուղղակի մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ասաց Մինասյանը:
Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ:
«Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում։ Ինչքան վիրավորանք կա, օգտագործեցիք։ Դուք մեր ընտրողների հետ ի՞նչ գործ ունեք։ Մեր ընտրողների մի մասն ընտրել է մեզ առնվազն նրա համար, որ դուք հանկարծակի այստեղ չհայտնվեք։ Մենք մեր ընտրողների հետ կխոսենք 2026 թվականին և իրենք իրենց որոշումը կկայացնեն», - ասաց Ա. Սիմոնյանը։