2,5 մլն դրամ վճարի և ազատվի բանակից. ՔՊ նախագիծ
![](https://forrights.am/wp-content/uploads/2019/06/%D4%B6%D5%AB%D5%B6%D5%BE%D6%85%D5%BC.jpg)
Հայկ Սարգսյանը նշեց, որ 2004թ.-ից եղել է բանակում ծառայությունից խուսափելու, պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն։ «Հնարավորություն էր տալիս բանակից խուսափած քաղաքացիների համար պետբյուջե վճարել 100 000 դրամ, հետագայում 200 000 դրամ, ազատվել քրեական պատասխանատվությունից»,-ասաց նա և նշեց, որ 2000-ականների վերջում 10 000 քաղաքացի օգտվել է այս օրենքից և ազատվել 14 տարիների ընթացքում բանակում ծառայելուց։
Ըստ նրա՝ 2019-ից հետո օրենքի կարգավորում չի եղել։
«Մինչ 2021թ.-ը քաղաքացիները չունեին հնարավորություն ո՛չ ծառայելու և ո՛չ գումար վճարելու միջոցով ազատվել պատախանատվությունից և 2021-ին ընդունվել է համաներման մասին օրենք, որից 1 360 քաղաքացի օգտվել է և վերադարձել հայրենիք։ Հայկ Սարգսյանը նշեց, որ նրանք որևէ օր չեն ծառայել և քրեական պատասխանատվությունից ազատվել են, ինչը անհավասարության նշան է դրել նրանց և բանակում ծառայածների միջև։