Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

06 դեկ 2023 10:17

Հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խորհուրդ տալով հնարավորինս շուտ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։




Նրա խոսքով՝ Ռուսաստանն արգելել է հայկական գրեթե բոլոր գյուղմթերքների և կոնյակի ներկրումը, սակայն այս արգելքը պետք է նախազգուշացում լինի Փաշինյանի համար, քանի որ Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ հենց Փաշինյանին, իսկ էմբարգոն նրան իշխանությունից հեռացնելու հերթական քայլն է։


«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։


Բայց ամենակարևորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկի՛ր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։ Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար:


Համոզված եմ՝ դեռ ուշ չէ: Եվ դադարեք դանդաղել ու տատանվել: Ուշացումը նման է մահվան», - գրել է Սաակաշվիլին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր