Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

06 դեկ 2023 10:32

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, խեղճ կանայք էլ փռվեին գետնին.Պատմում են ականատեսները

Մաշտոցի պողոտայում գետնանցումի դիմաց տեղի ունեցած վրաերթի մասին factor.am-ին պատմել են  ականատեսները:


Սփյուռքահայ մի կին պատմեց. «Հարվածն այնքան ուժեղ էր, որ քաղաքացիներից մեկին շատ  հեռու շպրտեց, երեխային էլ այնպես շպրտեց, որ չնկատեցինք: Նրան ներկաներից մեկը վերցրեց, երկու տարեկան կլիներ: էն մյուսն էլ ընկած էր և ականջից արյուն էր գալիս: Բայց երիտասարդ կնոջ վիճակը կարծում եմ, որ շատ ավելի վատ էր, քանի որ լրիվ արյունահոսում էր և քարացած պառկած էր»:


Կինն կարծիք հայտնեց, որ քաղաքացիները պետք է ուշ ժամին գետնանցումով անցնեին, ոչ թե փողոցով, բայց վարորդն էլ պետք է զգոն լիներ:


«Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, և այդ խեղճ կանայք փռվեին գետնին»,-պատմեց կին ականատեսը:


Դեպքի վայրում կանգնած տղամարդն էլ հայտնեց, որ երեխային ինքն է գետնից բարձրցրել և հասցրել մի քանի մետր այն կողմ գտնվող հիվանդանոց:


«Ես եմ երախային գրկել, վազելով հասցրել մոտակա հիվանդանոցը: Շատ սրտացավ բժիշկներ էին, ես խոսել եմ բժիշկների հետ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Շոկի մեջ էի, չգիտեմ աղջիկ էր, թե տղա, դեմքն էր արյունոտված և լաց էր լինում: Բժիշկներն ասացին, որ երեխան շարժվում է խնդիր չկա»,- հայտնեց քաղաքացին:


Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկվածներից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր