Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ          Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը       Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն    

06 դեկ 2023 12:10

«ԼՂ-ում բնակվողներն ունեին երկու ընտրություն․ կա՛մ դառնում էին Ադրբեջանի քաղաքացի, կամ՝ այլ բնակության վայր ընտրում»

«ԼՂ-ում բնակվողներն ունեին երկու ընտրություն․ կա՛մ դառնում էին Ադրբեջանի քաղաքացի, կամ՝ այլ բնակության վայր ընտրում»Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2,5 տարի առաջ, երբ «վերականգնվել է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ԼՂ-ում հայկական մեծ զորախումբ է եղել»՝ նշելով, թե իբր այդ կերպ «անտեսվել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները»։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

«Մենք հույս ունեինք, որ այս հարցը կլուծվի։ Մենք հասկանում էինք, որ սա աննորմալ իրավիճակ է, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը հստակ էր՝ ԼՂ-ում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։ Այլ ճանապարհ չկար»,-ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր