«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»          Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի       Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած    

07 դեկ 2023 14:42

Սյունիքում 62-ամյա տղամարդը բռնաբարել է 22-ամյա հարևանուհուն. երկրորդ փորձի ժամանակ աղջիկը փախել է

shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է դիմել Սյունիքի մարզի քաղաքներից մեկի 22-ամյա բնակիչ Մարթա Ա.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Լեռնիկ Ն.-ն, օգտվելով իր միայնակ լինելու հանգամանքից, իր տնակի հարևանությամբ գտնվող այգում, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նա հայտնել է նաև, որ դեկտեմբերի 3-ին էլ Լեռնիկ Ն.-ն ոչ սթափ վիճակում դարձյալ փորձել է իր կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքը դիմադրել է և դիմել փախուստի: 

Մարթա Հ.-ն հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ նման արարք էլ չի կրկնվի: Մանրամասները սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր