Մարտի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Mercedes»-ը հայտնվել է ջրատարում, 4 վիրավորներից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից են դուրս բերել       Մենք չենք հանձնվի, քանի դեռ դուք չեք զղջացել այս սխալ հաշվարկի համար․ Լարիջանին՝ Թրամփին    

07 դեկ 2023 15:55

Հայաստանը տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է հրեաների համար, Վրաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ վտանգավոր

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմ ֆոնին իրավիճակի ընթացիկ գնահատում է իրականացնում անվտանգային այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով աշխարհի տարբեր երկրներում ճամփորդելիս հրեաների համար սպառնալիքի և վտանգավորության աստիճանը։
Արդյունքում տասնյակ երկրներում փոխվել է սպառնալիքի մակարդակը։ Արևմտյան Եվրոպայի շատ երկրների (ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան), Հարավային Ամերիկայի (ներառյալ՝ Բրազիլիան և Արգենտինան), ինչպես նաև Ավստրալիայի և Ռուսաստանի պարագայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև 2-րդ մակարդակ՝ ավելի մեծ նախազգուշական միջոցներ կիրառելու առաջարկությամբ:
 
Աֆրիկայի (ներառյալ՝ Հարավային Աֆրիկայի և Էրիթրեայի) և Կենտրոնական Ասիայի (ներառյալ՝ Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը) պարագայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև 3 մակարդակ՝ առաջարկելով վերանայել այդ երկրներ ճանապարհորդությունների մտադրությունը: Ըստ Իսրայելի ԱԽ-ի ներկայացրած քարտեզի՝ Հայաստանը տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրն է հրեաների համար, որտեղ ճանապարհորդելու համար սպառնալիք չկա։ Իսկ ահա հարևան Վրաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ վտանգավոր, Թուրքիան ու Իրանը՝ բարձր վտանգավորության երկրների թվում են։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր