Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

08 դեկ 2023 10:13

Տեսանյութ.1975թ. քարտեզը մեզ Հայաստանի համար ամենաոչ ձեռնտու տարբերակն է. Որքան պիտի ուղեղդ հասուն չլինի, որ չհասկանաս՝ Ալիևի նպատակը

Ալիևի պահանջած 8 գյուղերից 4-ը գտնվում էին, այսպես կոչված, անկլավներում, մյուս 4-ը՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում բնակատեղիներ էին։ Դրանցից 3-ը հայտնվել էին նեյտրալ գոտում»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է  քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի նախկին պետ, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը։


Նա նշել է, որ եթե Ադրբեջանը խոսում է դրանց վերադարձի մասին, ուրեմն Ադրբեջանն էլ մեզ պետք է վերադարձնի բավականին բնակավայրեր, որոնք գտնվում են հենց Տավուշի մարզում և ունեն ստրատեգիական նշանակություն, պետք է լուծվի նաև Բերքաբերի ջրամբարի հարցը, ինչպես նաև մեր բավականին քանակությամբ վարելահողերի, հողամասերի հարցը, որոնք հիմա վերահսկում է Ադրբեջանը:


«Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Պատերազմը միայն կրակելով չի լինում։


Եթե Ադրբեջանն ուզում է փախստականների վերադարձի թեզն առաջ տանել, ուրեմն հայերն էլ պետք է վերադառնան Բաքվի մի քանի թաղամասեր, Սումգայիթի մեծ մասը։ Եթե Հայաստանից տեղահանվել է 120 000 ադրբեջանցի, ապա Ադրբեջանից՝ Բաքվից և Սումգայիթից տեղահանվել է 500 000-ից ավելի հայ։ Եթե ավելի հետ գնանք՝ 1920-21թթ., Բաքուն, Շուշին հայաբնակ էին: Սա դիվանագիտական հարց է, և մեր դիվանագետները պետք է ջանքեր թափեն՝ թույլ չտալու համար արևմտյան երկրներում կեղծիքի տարածումը։


Ադրբեջանը, այո, ունի մեծ ախորժակ: Պահանջում է Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի մարզի մի հատվածը՝ Սևանի արևելյան ափով, Տավուշի մի հատվածը, Երևանը, որ, ըստ իրենց, իրենց պատմական քաղաքն է: Հայաստանն այստեղ պետք է ունենա մոտ 10 000 քկմ մակերես ունեցող կիսապետականություն: Իրենք կիրառելու են բոլոր միջոցները՝ սկսած մեդիապատերազմներից մինչև տանկեր:


Հայաստանի իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, բայց Ադրբեջանը դա չի ճանաչում, ավելին է ուզում։ Ի դեպ, այդ 86.600-ի մեջ Սև լիճը չկա, Ջերմուկի զավթած տարածքը, բայց կան Լեռնային Ղարաբաղը, որը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ու անկլավները։ Դա այն թիվն է, որն արտացոլված է 1975թ. քարտեզում: Թե ո՞վ է կառավարության այն մասնագետը, այն քարտեզագիրը, ով 86.600 թիվը տվել է Նիկոլ Փաշինյանին, գաղտնի է պահվում։ Ոչ ինձ, ոչ ինձ ծանոթ որևէ մասնագետի չեն դիմել ու չեն խնդրել մասնակցություն ունենալ այս պրոցեսում: Բազմիցս ասել ենք՝ պատրաստ ենք հանուն մեր պետության անշահախնդիր կերպով ներգրավվել այս պրոցեսում: Պատասխանը եղել է՝ կամ մեկնաբանություն չենք տալիս, կամ կարիքը չենք տեսնում:


1975թ․ քարտեզի վերաբերյալ ՀՀ կառավարություն մի քանի հարցում եմ ներկայացրել, պատասխան չեմ ստացել։ Մենք ներկայացրել ենք բազմաթիվ վերլուծություններ, որ 1975թ. քարտեզը մեզ համար ԽՍՀՄ վարչատարածքային քարտեզների մեջ Հայաստանի համար ԱՄԵՆԱ-ՈՉ-ՁԵՌՆՏՈՒ տարբերակն է»,- ասել է նա։


Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր